Շուշիի մերձակայքում այսօր քաղաքացիական անձին սպանել է Ալիևի թիկնազորի անդամը՝ ատրճանակի կրակոցներով. «Инфотека 24»

749

Շուշիի մերձակայքում ջրատար խողովակների վրա աշխատող քաղաքացիների վրա կրակել է ոչ թե զինվորական, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնազորի անդամը։ Այս մասին հայտնում է «Инфотека 24»-ը, որին հայտնի են դարձել բացառիկ մանրամասներ տեղի ունեցած հերթական հանցագործությունից, որ իրականացրել է հակառակորդը։

«Աշխատանքային խումբը գտնվում էր Շուշի երկու մուտքերի մեջտեղում։ Աշխատանքների ժամանակ նրանց է մոտեցել բարձրահասակ մեկը, որը կրել է տարբերվող զինվորական հագուստ, կանգնել է նրանց առջև ու ինչ որ բան է ասել։ Տղաները փորձել են հայերեն ասել, որ թույլտվություն ունեն ու ջրատարի համար աշխատանքներ են կատարում։ Ու հենց այդ պահին էդ թուրքը ատրճանակը հանում ու 5 մետր հեռավորությունից գնդակահարել է տղաներից մեկի, ում անունն է Մարտիկ։ Մյուս անզեն ընկերները փորձում են պատսպարվել, բայց հասցնում է նրանց էլ գնդակահարել, տարբեր ծանրության վիրավորումներ հասցնել ու հեռանալ։

Ատրճանակով որպես կանոն զինված են կամ սպաները, կամ անվտանգության աշխատակիցները։ Տարբերվող զինվորական հագուստի փաստը թույլ է տալիս ենթադրել, որ մարդասպանն Ալիևի թիկնազորի անդամ էր, այսինքն, իրականացնում էր ուղիղ հրաման», – գրել է կայքը։

Այսօր զոհված 22-ամյա երիտասարդը՝ Մարտիկը։