Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս պատերազմի ընթացքում․ Պուտին

8
Նիկոլ Փաշինյան

ՌԴ նախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ ենք եղել մի քանի անգամ, պատերազմից հնարավոր էր խուսափել, եթե ներկա պայմանավորվածություններն ավելի վաղ ձեռք բերվեին: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

«Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս հակամարտության ընթացքում»,- հայտնեց Պուտինը։

Վլադիմիր Պուտինը պատմել է, որ դեռևս մեկ ամիս առաջ համոզել էր Իլհամ Ալիևին դադարեցնել պատերազմը Հայաստանի համար աննշան տարածքային կորուստով։

Այդ սցենարի դեպքում պետք է թույլատրվեր ադրբեջանցի քաղաքացիական փախստականներին մուտքը Շուշի՝ խաղապահների հսկողության ներքո, սակայն Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել։

ՌԴ նախագահը խոստովանել է, որ իր համար անհասկանալի է եղել, թե ինչու է Հայաստանը հրաժարվել թույլ տալ ադրբեջանցի խաղաղ փախստականների  վերադարձը Շուշի:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ վարչապետը խորհրդարանում հայտարարեց, որ բանակցային բոլոր փաստաթղթերում Շուշիի հանձնման հարց է դրված եղել: Դրան հաջորդեց ՀՀ ԱԳՆ հերքումը: ԱԳՆ-ից հայտնեցին, որ Շուշիի հարց որևէ բանակցային փաստաթղթում չի եղել: