Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու բակում կանգնեցված խաչքարը ևս անհետացել է

200

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու բակում կանգնեցված խաչքարը ևս անհետացել է։ Այս մասին հայտնում է Karabakh Records տելեգրամ ալիքը։

Հոկտեմբերի 8-ի լուսանկարում և պատերազմից հետո եղած կադրերում երևում է, որ այն հրթիռակոծությունից հետո իր տեղում կանգնած է եղել։

Բայց արդեն ապրիլի 28-ի տեսանյութում երևում է, որ խաչքարն այլևս իր տեղում չէ, ինչպես և խաչը դարպասների վրայի։

Ինչպես տեսնում ենք, թշնամին շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը Արցախի բռնազավթված տարածքներում։ Իսկ միևնույն ժամանակ միջազգային կառույցները կամ չեմ կարողանում, կամ էլ չեն ցանկանում ճնշել Ադրբեջանին, որ թույլ տա ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին մուտք գործել Արցախի բռնազավթված տարածքներ։