Շուռնուխը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել․ ինչու է հանձնվում թշնամուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ, քարտեզներ, փաստեր)

1233
Շուռնուխ

Այսօր տեղեկացանք, որ թշնամու վերահսկողության տակ է անցնելու նաև Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մի մասը, մոտ 11 տուն։

Իսկ ինչպես են Շուռնուխը որոշել հանձնել թշնամուն դեռ հարց է, քանի որ եռակողմ հայտարարության մեջ Սյունիքի մասով ոչինչ գրված չէր։ Բացի այդ, գոյություն ունեն ոչ վաղ անցյալի փաստեր, որոնք ապացուցում են, որ Շուռնուխը մինչև 1928թ․ քարտեզներով երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, հակառակը սահմանը մի քանի կիլոմետր այնկողմ է եղել։  Իսկ Ադրբեջանը անկախանալով ԽՍՀՄ-ից, չի ճանաչել իրեն ԽՍՀՄ իրավահաջորդ։ Այսինքն, ՀՀ վայ իշխանությունները գյուղերը թշնամուն նվիրում են ապօրինաբար, առանց որևէ փաստարկի, մեր հայրենի գյուղերը համարելով վիճելի տարածք։

Բացի այդ, մատենագիտության մեջ գյուղն անվանվում է նաեւ Շոռնոխո, Շոռնուխ, Շոռնուխա, Շորնուխո եւ այլն: Գտնվում է Գորիս-Կապան ավտոմայրուղու վրա, անտառապատ, գեղատեսիլ լեռնալանջին: Ադրբեջանցիներով բնակեցվել է միայն 1930-ին՝ պատմական Շոռնոխո ավերակ գյուղի տեղում, որ մտնում էր Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Բաղք-Քաշունիք գավառի մեջ, եւ նրա ավերման ժամանակը հայտնի չէ: 19-րդ դարավերջին այդտեղ ավերակներ կային, նաեւ եկեղեցու ավերակներ:

Տեսաֆիլմում Կովկասից հարավ ընկած տարածքի քարտեզագրության և մշակույթի պատմության հետազոտող Ռուբեն Գալչյանը պատմում է, որ 2007 թվականից ուսումնասիրում է Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի քարտեզները։ Պարզվում է՝ անգամ 1921 ու 1935 թվականների քարտեզներում Հայաստանի սահմաններն արդեն տարբեր են։

Լիլիթ Մխիթարյան