Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, խոսելով Շուռնուխում ստեղծված իրավիճակի մասին, քարտեզի վրա ցույց տվեց գյուղի բնակիչ Ստյոպա Մովսիսյանի տունը, և նշեց, որ անասնագոմի մի մասը մնացել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։
«Պատկերացնու՞մ եք մի երկիր կամ միջազգային կազմակերպություն, որը կարող է սա ընդունելի համարել։ Սա մարդու նկատմամբ ծաղրից էլ ավել է, մարդու արժանապատվության ամենակոպիտ խախտում է»,-նշեց Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ մի հատվածում, որտեղ ամեն օր երեխաներ են խաղում, երեք երկրի զորք կա։ Սա երեխաների իրավունքների տեսանկյունից ևս խախտում է, և դատապարտելի պահվածք է, որ այս ամենի վրա աչք են փակում։
«Երեք երկրի զորքի պայմաններում երեխան կարո՞ղ է նորմալ միջավայրում մեծանալ»,-հավելեց պաշտպանը։











