Շոյգուն թուրք գործընկերոջ հետ քննարկել է Արցախի հարցը

0
Շոյգու-Աքար
Ռուսաստանի Պաշտպանության բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն 24 ժամվա ընթացքում երկրորդ հեռախոսային խոսակցությունն է անցկացրել Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործընթացը, չորեքշաբթի լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն այսօր հեռախոսով բանակցություններ է վարել Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ», – նշել է ռազմական գերատեսչությունը:
Ինչպես նշել է Պաշտպանության նախարարությունը, Շոյգուն իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»:
facebook sharing button