Շոյգուն հայտնել է, թե որքան կմնան ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանում

215

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կավարտեն իրենց առաքելությունը Ղազախստանում իրավիճակի ամբողջական կայունացումից հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից առաջադրանքների կատարումը կիրականացվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը Ղազախստանի Հանրապետությունում լիովին չի կայունացել՝ բնականաբար, Ղազախստանի Հանրապետության ղեկավարության որոշմամբ», – երեքշաբթի օրը կայացած կոնֆերանսի ժամանակ ասել է Շոյգուն։

ՌԴ Պաշտպանության նախարարի խոսքով՝ «ներկայումս ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանի տարածքում կարևոր ռազմական, պետական ​​և սոցիալապես նշանակալի օբյեկտների պաշտպանության խնդիրներ են իրականացնում»։