Շիրակի մարզպետն աշխատանքից ազատման դիմում է գրել

23
Տիգրան Պետրոսյան

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր կառավարությանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արաքս Կիրակոսյանն ու հավելեց, որ Տիգրան Պետրոսյանն իր աշխատանքից ազատվելը կմեկնաբանի կառավարության որոշումից հետո: