Shell-ը Ալյասկայի հանքավայրերից հրաժարվելու պատճառով 7.4 մլրդ դոլարի կորուստ է ունեցել

6

Royal Dutch Shell ընկերությունը 7.4 մլրդ դոլարի չափով կորուստ է կրել: Ըստ The New York Times-ի՝ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում ընկերության եկամուտը 4.5 մլրդ դոլար էր կազմում: Հաշվետու ժամանակում ընկերության շահույթը 70 տոկոսով նվազել է ՝ հասնելով 1.8 մլրդ դոլարի:

Shell ընկերության կորուստների հիմնական պատճառը Ալյասկայի և Կանադայի արկտիկական շելֆի նավթագազային հանքավայրերի մշակումից հրաժարվելն է: Այդ տարածքներում կատարված երկրաբանական ուսումնասիրությունների պատճառով ընկերության կրած կորուստները մոտավորապես 7.9 մլրդ դոլար են կազմել:

Shell-ը նաև հայտարարել է, որ դադարեցնում է Carmon Creek անվանումով թանկարժեք նավթային նախագծի շինարարությունը Կանադայում՝ Ալբերտի նահանգում:

Նշենք, որ նախորդ ամիս հայտնի էր դարձել, որ Shell-ը դադարեցնում է Ալյասկայի հանքավայրերի երկրաբանական հետազոտությունը: