ՍԴ դատավորի պաշտոնում կառավարության թեկնածու էդգար Շաթիրյանը իր մասնագիտական և անձնային հատկանիշներով բավարարում է Սահմանադրական դատարանում գործունեության համար։ Այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Ռուսստամ Բադասյանը։
Դիտարկմանը, թե Շաթիրյանի հասցեին պարբերաբար մամուլում քննադատություններ են հնչում, Բադասյանը արձագանքեց, որ դա նորմալ գործընթաց է և կարծում է, որ հասարակությունը իրավունք ունի ամենայն մանրամասնություններով կարծիք կազմել Շաթիրյանի գործունեության հետ կապված։
«Նաև պատգամավորները իրավունք ունեն այս կամ այն թեկնածուի գործունեության հետ կապված կասկածներ ունենալ և Ազգային ժողովի նիստի ժամանակ փարատել կամ չփարատել այդ կասկածները»,- ասաց Բադասյանը։











