Մենք աշխատում ենք Հայաստանի հետ, մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։
Սպիտակ տանը հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով այսօր Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների այցելությանը։
Նշենք, որ նախարարները հանդիպել էին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով։ Բացի այդ, Թրամփը հայտարարել էր, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին։
«Նրանք (հայերը – հեղ.) շատ լավ մարդիկ են, նրանք այնքան նվիրված են: Նրանք աննկարագրելի մարդիկ են, տեսնենք՝ ինչ կլինի, բայց շատ լավ առաջընթաց է գրանցվել»,- նշել է ԱՄՆ նախագահը՝ շարունակելով Հայաստանի թեման։
Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ-ում մեծ թվով հայեր կան հենց Հայաստանից։ «Նրանք մեծ մարդիկ են, և մենք պատրաստվում ենք օգնել նրանց։ Լա՞վ»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը։











