«Իր ասածները քրեական գործի նյութ է, պետք է քրեական գործ հարուցեն եւ սկսեն հետաքննելը»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի երեկվա հարցազրույցին, որտեղ Բաբայանը որոշակի մանրամասներ էր հայտնել պատերազմական գործողությունների վերաբերյալ, ինչպես նաեւ մեղադրանքներ էր հնչեցրել Մովսես Հակոբյանի վերաբերյալ:
«Շատ հետաքրքիր հայտարարություն է արել՝ քրեական գործ հարուցելու համար: Շատ ճշմարիտ, հետաքրքիր նյութեր է հրապարակել, որը քրեական գործ հարուցելու համար բավարար հիմքեր են, կարծում եմ՝ դատախազությունը քրեական գործ կհարուցի»:
Մովսես Հակոբյանից նաեւ հետաքրքրվել են, թե իր հայտնի ասուլիսից հետո, ՀՔԾ հրավիրվելուց բացի, իր մասնակցությամբ այլ քննչական գործողություններ, հարցաքննություն եղե՞լ են, ինչին նա բացասական պատասխան տվեց:
Հիշեցնենք, որ երեկ համացանցում հայտնվեց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հարցազրույցը, որի ընթացքում նա որոշակի մանրամասներ էր հայտնել պատերազմի եւ











