Շատ բան է արվել Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար, բայց ցավոք, ոչ բոլոր հարցերն են լուծվել․ Պուտինը՝ եռակողմ հանդիպմանը

82

Սոչիում մեկնարկած եռակողմ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որևէ լայնամասշտաբ ռազմական բախում հրադադարից հետո տեղի չի ունեցել։

«Վերջին մեկ տարվա ընթացքում շատ բան է արվել Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար, բայց ցավոք, ոչ բոլոր հարցերն են լուծվել»,-ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի որոշումներ ընդունել Ղարաբաղում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։

Ըստ նրա՝ 53 հազար փախստական է վերադարձել իրենց բնակության վայրեր և այժմ աշխատում է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման շուրջ։

«Մարդիկ պետք է տարածաշրջանում իրենց անվտանգ զգան, որ կարողանան այնտեղ զարգացնել տնտեսությունը։ Ռուսաստանը հատուկ վերաբերմունք ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ և պետք է աշխատել և աջակցել նրանց»,- ասել է նա։