Շառլ Միշելը մանրամասներ է հաղորդել Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից

194

Բրյուսելում եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը մանրամասներ է ներկայացրել։

Շառլ Միշելը հայտարարել է նաև՝ քննարկված հարցերի առաջին կետով Փաշինյանի և Ալիևը ևս մեկ անգամ վերահաստատել են փոխադարձաբար երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը։

Երկրորդ կետով երկու կողմերն էլ համաձայնել են, որ սահմանազատումը պետք է իրականացնել 1991 թվականին ընդունված Ալմա Աթայի հռչակագրի համաձայն։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել սահմանագծման և սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովների աշխատանքները։

Երրորդ կետով անդրադարձել են  հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցին։

Միշելը հայտարարել է, որ չորրորդ կետով հանդիպմանն ընդգծել է Բերձորի միջանցքը բացելու անհրաժեշտությունը․ «Նշել եմ Ադրբեջանի կամքը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Ակնայի (Աղդամի) ուղությամբ։ Եվ ես տեսնում եմ երկու տարբերակներն էլ։ Եվ ես խրախուսում եմ, որ հումանիտար մատակարարումները երկու կողմից էլ ապահովեն բնակչության կարիքները»։

Միշելը նաև տեղեկացրել է, որ ամռանից հետո ևս մեկ եռակողմ հանդիպում տեղի կունենա։ Բացի դրանից՝ Գրանադայում տեղի կունենա նաև հնգակողմ հանդիպում Ֆրանսիայի ու Գերմանիայի նախագահների մասնակցությամբ։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Բերձորի միջանցքը բացելու փոխարեն քննարկվել է Ադրբեջանից Արցախ բեռնափոխադրումներ իրականացնելու հարցը։