Շախ և մատ. Ո՞վ հաղթեց իրականում

198

Ռուսասատանը՝ որպես քաղաքական ուժ, մշտապես խաղացել է շախմատի երկու դաշտերում էլ. մի դեպքում հայերին սատարելով, մեկ այլ դեպքում՝ թուրքերին:

Տարածաշրջանային վերջին իրադարձությունները եկան փաստելու, որ ի դեմս արցախյան 44-օրյա պատերազմի Ռուսաստանը Հայաստանին արեց շախ, Թուրքիային մատ՝ առավելագույնս ամրացնելով իր ոտքերը հարավային Կովկասում:

Պատմությունը հակված է կրկնվելու. Հայոց աշխարհի բան ու բառը նույնն է 100, 200 կասեի նույնիսկ 300 տարի առաջ և գրեթե մաթեմատիկական ճշգրտությամբ իրականանում է նաև այսօր: Տարօրինակությո՞ւն, թե՞ կանխամտածված ռազմաքաղաքական ռեսթա՞րթ:

1920 թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Թուրք-հայկական պատերազմը տևեց շուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը։ Պատերազմն ավարտվեց Ալեքսանդրապոլի պայմանագրով։ Ի դեպ, որի հետևանքները դեռևս չի անցել մինչ օրս: Խոսքս կպնդեմ թերևս այն պարզ ճշմարտությամբ, որ մեկ դար անց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը առանց պատերազմ հայտարարելու պատերազմ սկսկեց Արցախի, ապա ինչպես տեսնում ենք՝ ուղիղ Հայաստանի դեմ:

Պատերազմի ռազմական իրավիճակի գնահատակաները կթողնեմ ռազմական գործի հմուտներին՝ զերծ մնալով մեկնաբանել Արցախյան պատերազմի ռազմական արդյունքերը, բայց այն որ ցուցվա՛ծ էր ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ, այն էլ ամեն գնով՝ հստակ է: 44-օրյա հայ ռազմիկների քաջարի զինվորների մարտնչող գործողությունները թերևս պսակվեցին պարտությամբ: Եվ հայը կրկին սպասեց այն օրհնված սհաթին, երբ ռուսի զորքերը կհասնեն փրկության: Տեղին է մեջբերել Ստեփան Զորյանի վերջին խոսքը մահվանից առաջ՝ «պրիմիտիվ ազգ ենք»։ Այն որ մեր ժողովրդի ու նրա ղեկավարների մի զգալի մասի քաղաքական մտածողությունը իսկապես պարզունակ է եղել ու կա՝ ժխտել գրեթե չի լինի, մյուս կողմից՝ ունենք դարավոր ոխերիմ բարեկամ, որի քաղաքականությունը նույն է, թե ինչպես ժողովրդական խոսքով է ասվում ՝ ՙՙՀարսի***, փեսուն լավություն անելը՚՚: Ասածս հիմնավորելու համար կտամ մեկ հարց, ապա կշարունակեմ:

Ինչո՞ւ արցախյան հակամարտության խնդիրն առանձնացվեց ամբողջ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ հասկացությունից, ո՞ւմ շահերին ծառայեցվեց հայական տարածքների շարունակական զիջումները, եթե ոչ Հայաստանի ոխերին բարեկամ Ռուսաստանին:

Հետադարձ հայացք գցելով պատմությանը՝ նշմարելի է, որ դիվանագիության մեջ պատահական չփոխվեց հակամարտության կարգավորման հունը: Պատմության վերջին տարիների ընթացքում՝ ի դեմս հայկական տարածքների, երկու ավտորիտար ռեժիմները՝ Թուրքիայի և Ռուսաաստանի իշխանությունները, լուծեցին իրենց տնտեսական, ռազմական ու քաղաքական հարցերը. մի դեպքում դա Նախիջևանն էր, մի դեպքում Կարսը, Արդահանը, այսօր արդեն Արցախը, ցավոք սրտի վտանգված է նաև Մեղրին և Սյունքի մարզը՝ ամբողջությամբ:

Իհարկե, լավ դիվանագիտության ու ճկուն մտքի շնորհիվ գուցե թե կարելի է շոշափելի փոփոխություններ արձանագրել մոտկա 5-10 տարիների ընթացքում: Լավ ցանկության դեպքում կարելի կլինի բանակցությունները վերադարձնել զրոյական այն կետին, որտեղ Արցախյան հակամարտությունը պետք է դիտարկել ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ մեկ ընդհանրական դիվանագիտական հարթության մեջ: 44-օրյա պատերազմը պետք է ազդակ լինի քաղաքակական այն գիտակությանը, որ Ացախի հարցին զուգահեռ և նույն նշանակությամբ պետք է վերաբերվել նաև ամբողջ 1918-20-ական թվականների միջազգային այն բոլոր պայամանագրերին, որի մեծ մասը ոչ բարենպաստ պայմաններ են ստեղծել հայոց ճակատագրի համար Պա՞րզ է չէ, որ մեր կոկորդում դարերով մնացած ոսկոր է, այն հակաթուրքական մարտական կեցվածքը, որը հենված է մեր թիկունքում ռուսական հզորության գիտակցման վրա։

Փաստ մնում է փաստ՝ մշտապես թուրքերին հայհոյելով փառաբանել ենք ռուսներին։ Արդյո՞ք ճիշտ է «Հայերի հայրենասիրություն նշանակում է ռուսասիրություն և թուրքատյացություն», իսկ գուցե այդ ռուսասիրությունը՝ ազգային պաշտպնողական ռեֆլեքսն է ի դեմ ՙՙթուրք՚՚ երևույթի: Եվ փոխարենը մեզ գերագնահատելով, թշնամուն թերագնահատենք, արժե վերանայել, վերադառնալ ելման նոր կետի՝ ընդունելով պարտությունը, ուժեղանալ ու պատրաստվել հայոց համար լավագույն պահի: Բոլոր դեպքերում թուրքը ցույց տվեց, որ սխալվել ենք իր հարցում, մենք բնավ չենք ճանաչում այսօրվա թուրքին, որը թևե իր նկրտումներով ու ծրագրերով մնում է նույնը, սակայն վերջին տարիներին պարապ խոսելու, կենաց հիշեցնող ելույթների փոխարեն կամ գուցե այդ ամենին զուգահեռ, զինվել է, կրթվել է, ուժեղացել է ու սպասել իր աստղային ժամին: Ժողովրդագրական, ռազմական, տնտեսական առումներով մի քանի անգամ Հայաստանին ու հայությանը գերազանցող թուրքն այսօր էլ չի հանգստացել:

Չմոռանանք, որ Թուրքիայի բանակը, ըստ ռազմական տեղեկատուների, համարվում է եթե ոչ ամենահզորը, ապա՝ հզորներից մեկը և երբ մենքէ հայերս, թուրքերի դեմ բռունցք ենք թափահարում, ո՞րն է մեր հենարանը։ Ռուսաստա՞նը, Արևմո՞ւտքը, թե՞…. Եվ միամիտ պետք է լինել, կարծելու համար, թե Արցախում տեղի ունեցող ռազմական գործությությունները լոկ տարածքների կամ հողերի մասին էր կամ գուցե միայն տնտեսական նախագծի իրականացման հնարավորություն: Չպետք է մոռանալ, որտեղ է Հայաստանը, ովքեր են մեր ոչ բարեկամ-հարևանները: Քաղաքակիրթ աշխարհը լռեց, երբ Փարիզի Աստվածամոր տաճարը այրեցին, երբ Սուրբ Սոֆիայի տաճարը դարձավ մզկիթ, երբ Սուրբ Ղազանչեցոցն հրթիռակոծվեց: Սա հակամարտություն է իսլամի ու քրիստոնեույթյան միջև: Եվ երբ առաջինը քրիստոնեությունը պետական հավատք ընդունող ժողովուրդը, մի բուռ հայ ազգը, կռվում էր ամբողջ մարդկության ապրելու իրավունքի համար, քաղաքակիրթ ու առաջադեմ պետությունները լլկեցին. Նրանք շարունակում են լռել և այսօր:

Հ. Գ. Հարկավ՝ ինչպես յուրաքանչյուր ազգի, առավել հայ ազգի գերնպատակը պետք է լինի կատարագործվել, դառնալ անսխալական։ Մեր անցյալի սխալները գիտակցել և ավելի ու ավելի անսխալ դառնալ։ Իսկ այդ անսխալական ուղին մեկն է ՝ վերադառնալ արմատներին, մեր ինքությանը, մեր ազգային գիտակցմանը, չմոռանալ մեր հարևաններին ու զինվել, տուրիզմի, տնտեսության այլ ոլորտների կողքին ստեղծել հզոր IT –ռոբոտաշինություն ու ռազմարդյունաբերություն:

Վարդիթեր Գիշյան