Սև լճի քարտեզն է՝ վավերացված Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի միջև․ լճի միայն 1/6-րդն է անցնում Ադրբեջանի կողմ

1047

Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը տեղադրել է Սև լճի վավերացված քարտեզը, որտեղ երևում է, թե ինչպես է իրական սահմանազատումը եղել։

Ահա սա Սև լճի քարտեզն է, պաշտոնապես վավերացված Հայաստանի և Ադրբեջանի Խորհրդային հանրապետությունների կողմից 1929 և 1969 թվականներին: Ուղիղ գիծն անցնում է լճի հյուսիային մեկ վեցերորդ մասով, իսկ հիմնական մասը Հայաստանինն է:

Ադրբեջանի կեղծած քարտեզներն իրենց տարածքում են նշում երկու ամբողջ լճերը և շրջակա տարածքը, որը չի համապատասխանում վավերացված սահմաններին: