Սև լճի հարցով ադրբեջանական կողմի հետ բանակցություններն ավարտվել են․ Գորիսի փոխքաղաքապետ

202

Սյունիքի մարզի Սև լիճ տեղանք ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների ներթափանցման հարցով ժամեր առաջ մեկնարկած բանակցություններն  ավարտվել են:

Տեղեկությունը 168.am-ին փոխանցեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը:

Նա, սակայն, բանակցություններից այլ մանրամասներ չհաղորդեց՝ նկատելով. «Բանակցություններն ավարտվել են, բայց արդյունքների մասին որևէ տեղեկություն չունեմ»:

Հարցին՝ արդյո՞ք վաղը ևս բանակցությունները շարունակվելու են՝ Գորիսի փոխքաղաքապետը պատասխանեց՝ այո: