Սերժ Սարգսյանը հաստատում է, որ հանդիպել է Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հետ

36
Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հաստատում է ս.թ. մարտի 25-ին Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման փաստը:
Թե´ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի և Հայաստանի կենսական խնդիրներին վերաբերող առաջնահերթությունները ստեղծում են նման ձևաչափով պարբերական քննարկումների հրամայական։
Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահ ՍԵրժ Սարգսյանի գրասենյակից։