ՍԵրժ Սարգսյանի եղբորորդուն հոգեբուժարա՞ն են տեղափոխել

11

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը հոգեբուժական կենտրոն չի տեղափոխվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը՝ հերքելով շրջանառվող տեղեկությունը, թե Նարեկ Սարգսյանին տեղափոխել են հոգեբուժարան, որտեղ վերջինս առերեսվել է իր թիկնապահներից մեկի հետ։

«Նարեկ Սարգսյանին հոգեբուժարան չեն տեղափոխել, ընդ որում՝ հոգեբուժարանում էլ որևէ մեկի հետ առերես հարցաքննություն չի եղել»,- ասաց Պիվազյանը՝ նշելով, որ չգիտի, թե ով է տարածել նման լուրեր։

Ինչ վերաբերում է դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննությանը, պաշտպանը հայտնեց, որ նման փորձաքննություն ևս չի իրականացվել։ Պիվազյանի խոսքով՝ Նարեկ Սարգսյանն առողջական խնդիրներ ունի, ինչի վերաբերյալ նրան տեղափոխել էին հիվանդանոց՝ ստուգումների համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ Նարեկ Սարգսյանի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով Նարեկ Սարգսյանին ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու՝ հետազոտությունների՝ անհրաժեշտության դեպքում բուժման համար։