2016-ից մինչև 2018-ը Սերժ Սարգսյանը հնարավորություն չունե՞ր Կարեն Կարապետյանին հարցներ՝ տղա ջան, խի ես վրիպել

16

Ինչ եք ասում, բա 2016-ից մինչև 2018 թվականը Սերժ Սարգսյանը հնարավորություն չունե՞ր Կարեն Կարապետյանին հարցներ՝ տղա ջան, խի ես վրիպել։  Այսպես արձագանքեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Կարեն Կարապետյանը վրիպել էր, երբ ասել էր, թե ապրիլյան պատերազմի օրերին դիզվառելիքի հետ կապված խնդիր է եղել։

«Վարչապետը վրիպու՞մ ա։ Ես էլ իրեն հարցրել եմ՝ վրիպելը քաղաքական նպատակ ուներ, թե ոչ, քանի որ այդ վրիպումը շատ թանկ նստեց բանակի վրա։ Ես ասել եմ, որ ապրիլյան գործողությունների սկսման սկզբնական փուլում դիրքերում զինվորները փամփուշտի և ուտելիքի խնդիր չեն ունեցել։ Սկզբնական փուլը դա այն մինիմալն է, որը դրված է դիրքում, բայց եկել է մի պահ, երբ շատ դիրքերում կրակելու հնարավորությունները եղել են շատ սահմանափակ։ Հանձնաժողովի աշխատանքի արդյունքում նաև մենք տալու ենք բացատրություն, թե ինչու է այդպես եղել»,-նշեց պատգամավորը։