Սերգեյ Լավրովը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ

12
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 21-ին նախաճաշել է Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Վարդան Տողանյանի և Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասում անվտանգության ապահովման, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման հարցերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման հեռանկարները: