Սերբիայում Ադրբեջանի դեսպանը ձերբակալվել է

13
Սերբիայում, Մոնտենեգրոյում եւ Բոսնիա-Հերցեգովինայում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլդար Հասանովը ձերբակալվել է Բելգրադում եւ տեղափոխվել Բաքու:

Ադրբեջանի ԱԳՆ անանուն աղբյուրը, մինչդեռ, տեղեկացրել է, որ դեսպանը սահմանված կարգով խորհրդատվությունների է հրավիրվել Ադրբեջանի ԱԳՆ, այսօր վաղ առավոտյան ներկայացել եւ հենց արտգործնախարարի ընդունարանում էլ ձերբակալվել: Քրեական գործով նա ներգրավվել է որպես կասկածյալ: Հետաքննության մարմինը դատարանին նախկին դեսպանին չորս ամսով կալանքի ենթարկելու միջնորդություն է ներկայացրել: