Սերբիան հրաժարվել է Ռուսաստանի և Բելառուսի հետ համատեղ զորավարժությունից

15
Սերբիան չեղարկել է իր մասնակցությունը Ռուսաստանի և Բելառուսի հետ համատեղ զորավարժություններին։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը։ Նախարար Ալեքսանդր Վուլինի խոսքով, որոշումը կայացվել է Եվրամիության ճնշման տակ, որը պահանջել է հրաժարվել վարժանքներից Բելառուսում իրավիճակի պատճառով՝ սպառնալով Սերբիայի եվրոպական ապագայի հեռանկարով։

Այդ լույս ներքո, Վուլինի խոսքով, Սերբիայի կառավարությունը որոշել է դադարեցնել մոտակա վեց ամիսներին նախատեսված բոլոր վարժանքներն այլ երկրների մասնակցությամբ։

«Սլավոնական եղբայրություն» զորավարժությունն անցկացվում է ամեն տարվա աշնանը։ Այս տարի այն պետք է կայանա Բելառուսի Բրեստ քաղաքի մոտ։