Կանադայի սենատորը կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը

7

Կանադայի սենատոր Լեո Հուսակոսը Կանադայի կառավարությանը կոչ է արել դատապարտել ադրբեջանաթուրքական ագրեսիան և ճանաչել Արցախի անկախությունը:

«Կանադայի Սենատը կոչ է անում կառավարությանը անհապաղ դատապարտել ադրբեջանաթուրքական ագրեսիան Արցախի դեմ, կիրառել մշտական ռազմական արգելք Թուրքիայի դեմ և ճանաչել Արցախի ինքնորոշման անքակտելի իրավունքը, ինչպես նաև խաղաղ հայ բնակիչների դեմ աճող ագրեսիայի ֆոնին ճանաչել Արցախի անկախությունը»,-ասել է սենատորը: