ՍԴ նախագահի երկու թեկնածու է առաջադրվել

12
Սահմանադրական դատարան
ՍԴ դատավորի 2 թեկնածու է առաջադրվել, որից մեկին առաջադրել են, իսկ մյուսը ինքնառաջադրվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը:
 
Արևիկ Պետրոսյանը չնշեց, թե ովքեր են թեկնածուները, իսկ հարցին՝ ճի՞շտ է, որ Երվանդ Խունդկարյանը ինքնառաջադրվել է, իսկ Արման Դիլանյանին առաջադրել են, նա պատասխանել է՝ մասամբ է ճիշտ:
 
Արևիկ Պետրոսյանն ասաց, որ եթե իրեն առաջադրեն թեկնածու, նա ինքնաբացարկ կհայտնի։
 
Արևիկ Պետրոսյանը չբացառեց, որ այսօր նաև քվեարկություն կլինի: