ՍԴ-ից հերքում են․ Թովմասյանը մասնակցել է բոլոր նիստերին

11
Հրայր Թովմասյան
Սահմանադրական դատարան հաղորդագրություն է տարածել՝ հերքելով «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումն այն մասին, թե արձակուրդից վերդառնալուց հետո Հայր Թովմասյանը չի մասնակցել ՍԴ նիստերին։ Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է․
«Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակել է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի՝ աշխատանքի չներկայանալու վերաբերյալ նյութ, ինչը տարածում է գտել նաև այլ լրատվամիջոցներում։
 
Ի պատասխան վերոգրյալի՝ տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիս ամսին տրամադրված արձակուրդից վերադառնալուց հետո պարոն Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և Սահմանադրական դատարանի նիստերին (օգոստոսի 7, 18, 25, սեպտեմբերի 1, 15, 18), ուստի, նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։