ՍԴ դատավորը դուրս եկավ շենքից․ ինչ է կատարվում ՍԴ-ում

7
Էդգար Շաթիրյան
ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը դուրս եկավ ՍԴ շենքից: Նա հայտնեց, որ ընդմիջման ժամով պայմանավորված, ՍԴ-ի աշխատակարգային նիստն ավարտվել է:
 
«Թեկնածուների առաջադրման գործընթացն այս պահին դեռևս չի մեկնարկել։ Դեռ վերջնական որոշում չկա»,- ասաց նա՝ նշելով, որ այս ընթացքում լրատվամիջոցների կողմից նիստի հնարավոր լուսաբանման հարցն է կրկին դարձել քննարկման առարկա: