ՍԴ դատավորի ընտրությունը կշարունակվի վաղը

10
ՍԴ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր տեղի էր ունենում ՍԴ աշխատակարգային նիստը, որն ընդմիջվեց պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ՍԴ շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

Նա ասաց, որ ՍԴ աշխատակարգային նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 11։00-ից. «Ըստ էության՝ ՍԴ-ն անցում չի կատարել օրակարգի հարցերին՝ ՍԴ նախագահի եւ փոխնախագահի ընտրությանը։ Քննարկման առարկա են դարձել կազմակերպչական եւ տեխնիկական հարցեր»։

Շաթիրյանը նշեց, որ ՍԴ-ն տեւական քննարկումներից հետո որոշեց ԶԼՄ-ների կողմից աշխատակարգային նիստը չտեսաձայնագրել. «Ամեն դեպքում նիստը տեսաձայնագրվելու է ՍԴ աշխատակազմի ստորաբաժանումների կողմից»։