ՍԴ դատավորի թեկնածուներից ով քանի ձայն է ստացել

5
ՍԴ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության՝ առավոտյան տեղի ունեցած նիստը թեժ է եղել: Նիստի ժամանակ իշխանական խմբակցության պատգամավորներից մոտ 10 հոգի է միայն դեմ եղել նախագահի կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանին: Եվ խմբակցության մյուս անդամները հայտարարել են, թե կողմ են քվեարկելու նրան:
 
Քիչ առաջ ավարտվեց Սահմանադրական դատարանի դատավորի երեք թեկնածուների քվեարկությունը: ԲՀԿ-ն ու Լուսավոր Հայաստանը, հիշեցնենք, բոյկոտել ու չէին մասնակցում քվեարկությանը:
 
Այսպիսով, Երվանդ Խունդկարյան՝ 86 ձայն,
 
Արթուր Վաղարշյան՝ 84 ձայն,
 
Էդգար Շաթիրյան՝ 85 ձայն:
 
Այսպիսով, երեք թեկնածուներն էլ ընտրվեցին որպես Սահմանադրական դատարանի ադամներ: