ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանի հետ ԱԺ երեք խմբակցությունները դեռ չեն հանդիպել ու դեռ պարզ չէ՝ նախքան ԱԺ նիստը կցանկանան հանդիպել, թե ոչ։
«Առայժմ ոչ մի առաջարկություն չկա։ Ես ենթադրում եմ, որ եթե լինի՝ ավելի ուշ կլինի»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արթուր Վաղարշյանը, ում թեկնածությունը ներկայացրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Սա թեկնածուի երկրորդ փորձն է։
Հիշեցնենք, որ Վաղարշյանի թեկնածությունը նախագահի կողմից առաջադրվել էր նաև նախորդ տարվա մայիսին և մերժվել ԱԺ–ում՝ 53 դեմ, 30 կողմ ձայների հարաբերակցությամբ։











