ՍԴ նախագահի միակ թեկնածուի անունը հայտնի է

12
ՍԴ

ՍԴ աշխատակարգային նիստը կշարունակվի վաղը, ժամը 10։30-ին։ Հայտնի է, որ ՍԴ նախագահի միակ թեկնածուն ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանը։

Շաթիրյանն ասաց, որ առայժմ քվեարկություն տեղի չի ունեցել։

Նա նշեց, որ ինքնաառաջադրվել է մեկ թեկնածու. «Դատավորներից մեկը եւս առաջադրեց մեկ թեկնածուի, ինչից հետ այդ թեկնածուն ինքնաբացարկ հայտնեց։ Ըստ էության թեկնածուն մեկն է»։