Սասուն Միքայելյանը լքեց ՔՊ նիստը

14
Սասուն Միքայելյան

ՔՊ գրասենյակում շարունակվում է կուսակցության նիստը, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քիչ առաջ պատգամավոր Սասուն Միքայելյանը, չսպասելով ավարտին, լքեց այն: Նա չպատասխանեց լրագրողների հարցերին, արագ քայլերով նստեց մեքենան և անհապաղ հեռացավ: