«Սասնա ծռերից» Արմեն Բիլյանը արդարացվեց ոստիկանի սպանության համար. նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց

77

Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Մեսրոպ Մակյան) հրապարակվեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավճիռը:

Դատավճռով՝ Արմեն Բիլյանն արդարացվեց ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը մեղադրանքում:

Նա մեղավոր ճանաչվեց այլ արարքներում և դատապարտվեց 9 տարվա ազատազրկման, սակայն վերջնական պատիժ նշանակվեց 4 տարի 11 ամիսը:

Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվեց և նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը նրա նկատմանբ որպես խափանման միջոց ընտրվեց երկրից չհեռանելու մասին ստորագրությունը: