Սանասարի և Կովսականի Ադրբեջանին հանձնելը որևէ առնչություն չուներ նոյեմբերի 9-ի հայտարարության հետ

73
Տիգրան Աբրահամյան
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Սանասար գյուղն (Կուբաթլու) ու Կովսական քաղաքը (Զանգելան) Ադրբեջանին հանձնելը որևէ առնչություն չուներ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հետ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այդ տարածքներն այդ օրն էլ գտնվում էին մեր հսկողության տակ։ Դրանք որևէ պայմանում հանձնման ենթակա չեն եղել։ Հանձնման ժամանակ նույնիսկ չեն բանակցել Գորիս–Կապան ճանապարհի հետ կապված մանրամասները»,– նշեց Աբրահամյանը։