Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի ապականումը խայտառակություն է. Նենսի Փելոսի

21
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին թվիթերյան իր էջում արձագանքել է Սան Ֆրանցիսկոյում հայկական դպրոցի՝ ադրբեջանցիների կողմից վանդալիզմի ենթարկվելուն: Նա մասնավորապես գրել է.

«Մեզնից յուրաքանչյուրի պարտքն է կանգնեցնել ատելությունը, որտեղ էլ որ այն լինի: Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը Սան Ֆրանցիսկոյի գեղեցիկ մասնիկն է: Այս կրթական կենտրոնի ատելությամբ ապականումը խայտառակություն է»: