Սամալյոտի ձենը որ լսեցի, Աստված դառավ իմս. օրերս ադրբեջանական գերությունից վերադարձած գորիսեցի Արամայիս Տոռոզյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

214

Գրեթե երկու ամսվա գերությունից հետո Հայաստան է  վերադարձել գորիսեցի Արամայիս Տոռոզյանը, ով  Սև լճի տարածում զինվորներին սնունդ տանելիս, մառախուղի պատճառով կորցրել էր ճանապարհը և գերեվարվել  ազերիների կողմից։

Հիմա, երբ արդեն տանն է, հարազատներով շրջապատված, Արմոն, ինչպես կոչում են նրա մտերիմները, չի ուզում խոսել անցած օրերի, գերության ընթացքում ապրած զգացումների մասին։ Ասում է միայն, որ  անչափ կարոտում էր աղջկան՝ Լիլիթին ու մտածում էր, որ եթե չվերադառնա, դուստրը ոնց կդիմանա վշտին։

Նաև պատմում է, որ սկզբում չի իմացել, որ իրեն Հայաստան են տեղափոխում, բայց մեքենայի մեջ, լսելով  ինքնաթիռի ձայննը, այլևս չի կարողացել զսպել ուրախությունը, և շարժասանդուղքը գրեթե մի թռիչքով է բարձրացել՝ ասես օդով։

Հայաստան տեղափոխվելուց հետո մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում բուժզննություն անցնելիս նրան են այցելել բազմաթիվ գերեվարված զինվորների ծնողներ՝ ցույց տալով իրենց որդիների լուսանկարները, փորձելով պարզել, թե արդյո՞ք չի հանդիպել նրանց։ Այս մասին խոսելիս, Արամայիսն այլևս չի կարողանում զսպել հուզմունքը։