Սահմանում զոհված Սմբատին զինվորական կարգով հրաժեշտ տվեցին

6

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում այսօր՝ հուլիսի 17-ին, զինվորական կարգով տեղի ունեցավ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսային հատվածում հուլիսի 14-ին հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 20-ամյա Սմբատ Գաբրիելյանի հուղարկավորության արարողությունը:

Սմբատը տան կրտսեր երեխան էր, 6 ամսից պետք է զորացրվեր: