Սահմանների պահպանությունն ավելի ու ավելի շատ կիրականացնեն սահմանապահ զորքերը

76

ԱԺ-ում 2022 թ. պետական բյուջեի նախագիծը ներկայացնելով, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «շարժվեու են Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով»։

«Անվտանգային նոր միջավայրում մեր երկրի սահմանների պահպանույթունը շարունակում է մնալ կարևորագույն առաջնահերություն և խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթը ավելի ու ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով, հեռանկար ունենալով մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ ՀՀ տարածքից, մասնավորապես, Սոթք-Խոզնավար հատվածից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերման և ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի այդ խնդրի լուծման համար։

«ՀՀ-ն տարածքներ նվաճելու մտադրություն չունի»։