Սահմանազատումն ու սահմանագծումը չի կարող լեգիտիմ համարվել, եթե չի ապահովում մարդու իրավունքները․ Արման Թաթոյան

43

Ադրբեջանցիները հայտնվել են մեր գյուղերի անմիջական հարևանությամբ՝ սահմանազատման ու սահմանագծման բացակայության պայմաններում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Խորհրդային միության ժամանակներից մարդկանց պատկանող հողերի վրա այսօր ֆիզիկապես ներկա են ադրբեջանական զինված ուժեր։ Ավելին, հիմնավորել ենք միջազգային գոյություն ունեցող պահանջներով, որ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը չի կարող լեգիտիմ համարվել, եթե չի ապահովում մարդու իրավունքները, չի համապատասխանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության կանոններին և չի ապահովում մարդկանց բնականոն կյանքը»,-ասաց Արման Թաթոյանը։

Վերջինս նշեց, որ Հայաստանի պետական սահմանի մասին օրենքը նախատեսում է, որ կա սահմանային գոտի, սակայն այս դրույթը չի կարող կիրառելի լինել, քանի որ 44-օրյա պատերազմից հետո մեր գրեթե բոլոր բնակավայրերը հայտնվել են սահմանային գոտում։