Սահմանամերձ Չորաթանի խաղողի այգիները վերանում են. ոռոգման ջուրը թշնամու այգիներն է լցվում

15

Չորաթան գյուղի խաղողի այգիների 50%-ը դեռ 1990-ական թվականներին մնացել է չեզոք գոտում եւ վերացել։ Այսօր էլ ջրագիծը վնասվել է և աշխատակիցները չեն կարող իրենց կյանքը վտանգել և սարքել: Այս մասին գրում է Hraparak.am-ը:

Այժմ գյուղի խաղողի այգիների 24 հեկտարը գտնվում է 300-400 մետր հեռավորության վրա՝ թշնամու դիրքերից։ Ժամանակին էլ է այդ հեռավորությունը եղել, բայց հիմա այս լարված իրավիճակում հնարավոր չէ այգիները մշակել։ Չնայած դրան՝ գյուղացիները փորձում են փրկել իրենց վերջին ապրուստի միջոցը, բայց ապարդյուն։

«Մեր այգիներին արդեն էլ ջուր չի հասնում։ Խնձորուտ գետը, սահման հասնելով, լցվում է համանուն ջրամբարը եւ ջրում է թշնամու այգիները, մեր հողերը թողնելով ծարավ։ Չորաթան գյուղի խաղողի այգիները վերացման եզրին են»,- նշում են գյուղացիները։
 
Տավուշի ջրօգտագործողների ընկերության պաշտոնակատար Վահագն Ալավերդյանի խոսքով ջրի հետ կապված որեւէ խնդիր չկա, ջրագիծ է վնասվել. «Ինքն առաջնագիծ է, սահմանին խիստ կպած է։ Մի քանի հեկտար խաղողի այգու համար չենք կարող մեր աշխատակիցների կյանքը վտանգի տակ դնել»։