Սա քաղաքական հետապնդում է. Ես ոչ մի ցուցմունք տալու առիթ կամ պատճառ չունեմ. Վազգեն Մանուկյան

24
Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե։ Մանուկյանը, անդրադառնալով քրեկան գործին, նշեց, որ քաղաքական հետապնդում է, չի պատրաստվում հարցերին պատասխանել։

«Ինձ չի հետաքրքրում ինչ հարցեր են տալու, որովհետև ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու, ոչ մի ցուցմունք էլ չեմ տալու։ Ես ասել եմ նախադասություններ, թող իրավաբանները մեկնաբանեն՝ այդ նախադասություններն ինչ են նշանակում։ Ես ոչ մի ցուցմունք տալու առիթ կամ պատճառ չունեմ»։

Մանուկյանի խոսքով՝ երկրում վերջին 2,5 տարվա ընթացքում խախտվում է սահմանադրությունը՝ ընդ որում երկրի ղեկավարի կողմից։

«Պատերազմի ավարտից հետո՝ արդեն ոչ ռազմական վիճակում, ինքը շարունակում է Ադրբեջանին տալ Սյունիքի հողերը։ Դա նշանակում է ամենամեծ հանցագործությունը, որը կարող է կատարվել և Սահմանադրության ամենամեծ խախտումը։ Կարծում եմ, որ իր դեմ պետք է քրեական գործեր հարուցել և հետապնդել»։

Մանուկյանն ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։