Սա պետք է մտահոգիչ լինի. Բադասյանը՝ ատոմակայանը ոչնչացնելու հայտարարությունների մասին

9
Սա պետք է մտահոգիչ լինի ինչպես ամբողջ տարածաշրջանի, այնպես էլ միջազգային հանրության համար։ Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել Մեծամորի ատոմակայանը: Կարծում եմ՝ սա պետք է մտահոգիչ լինի ինչպես ամբողջ տարածաշրջանի, այնպես էլ միջազգային հանրության համար»,- գրել է նա։