Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրել է․
Հայաստանի Հանրապետության առնվազն երկու ուղղությունների վրա՝ հյուսիսային և հարավային, տեղի է ունեցել հարձակում Ադրբեջանի Հանրապետության կողմից։ Պետք է շեշտեմ, որ ոչ թե սահմանների ուղղությամբ, այլ բնակավայրերի ուղղությամբ, ինչի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ են եղել։ Ադրբեջանի այսօրվա, ժամը 12-ից հետո իրականացվող գործողությունները ջուրն են գցում ավելի քան 11 ժամ տևած , ըստ էության բանակացությունները և ձեռք բերված պայմանավորվածությունները։ Սա արդեն ոչ թե պատերազմ է Հայաստանի և Ադրեբջանի միջև, արդեն պատերազմ է Թուրքիայի և Ռուսաստանի միջև․․․Թուրքիան թքած ունի Մոսկվայում պայմանավորվածի վրա․․․











