Սա մեծ պարտություն է հայերի համար. Ադրբեջանը ստացավ նույնիսկ այն, ինչի մասին չէր էլ երազում. Թոմաս դը Վաալ

14
Թոմաս դե Վաալ

Բրիտանացի լրագրող, Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս Դե Վաալը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները:

Կովկասյան տարածաշրջանի հարցերով փորձագետի խոսքերով` հայկական կողմի համար համաձայնագիրը նվաստացուցիչ է, չնայած դեռ կան շատ անհասկանալի կետեր, որոնք ադեկվատ կերպով չեն քննարկվել:

«Սա մեծ պարտություն է հայերի համար»,-ասել է լրագրողը:

Դե Վաալը նշել է նաև, որ հայ հասարակությանը շոկի ենթարկած մեկ այլ գործոն էլ այն էր, որ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չէր անում ժողովրդին նախապատրաստելու համար և անգամ համաձայնագիրը ստորագրելուց ժամեր առաջ խոսում էր հաղթանակի մասին:

Դե Վաալն ընդգծել է, որ ադրբեջանական ուժերի համար Շուշին վերցնելը բավական էր, որպեսզի Բաքուն հայտարարեր իր հաղթանակի մասին:

«Շատ պատճառներ կան, որպեսզի  նրանք երջանիկ լինեն ստորագրածով»,-ասել է նա, քանի որ դաշնագրով Ղարաբաղի 7 շրջան անցնում է Ադրբեջանին և բացի այդ նրանք ստացել են անգամ այն, ինչ մասին չէին էլ երազում։