ՌԴ Պետդումայի «Միացյալ Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Վիտալի Միլոնովն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Google-ին ուղարկած պահանջին՝ Արցախի բնակավայրերի անվանումների վերաբերյալ․
«Հավանաբար այսօր արդեն կարդացած կլինեք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Google-ին՝ պահանջելով, որ վերջիներս վիրտուալ քարտեզի վրայից հեռացնեն Արցախի բնակավայրերի հայերեն անվանումները:
Սա ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից՝ հայերին կրկին ցեղասպանելու և էթնիկ զտումների ենթարկելու ամենավառ օրինակն է։ Նրանք ցանակնում են ջնջել հին հայկական քաղաքների անունները՝ դրանք փոխարինելով նոր տարօրինակ անվանումներով»։











