Լևոն Տեր-Պետրոսյանը անհիմն է համարում այն պնդումները, որ 5 տարի անց ռուս խաղաղապահ զորքերը կլքեն Արցախը։
Ասուլիսի ընթացքում Տեր-Պետրոսյանը կարդաց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այդ հարցին վերաբերող կետը, որտեղ նշվում է, որ եթե կողմերից մեկը առարկի խաղաղապահների ներկայության վերաբերյալ, ապա այդ հարցը կքննարկվի։
Տեր-Պետրոսյանի կարծիքով այդ հարցը կարող է քննարկվել, եթե կողմերից մեկը հարցը բարձրացնի, սակայն ռուսները կարող են չհեռանալ՝ «հենց այնպես չեն եկել», ասաց Տեր-Պետրոսյանը։
«Եթե ռուսները այնտեղից հեռանան, ապա ոչ մի հայ այնտեղ չի մնա, դա լա՞վ է, թե՞ վատ»,- պատասխանեց Տեր-Պետրոսյանը։











