Ռուսաստանը վերականգնում է միջազգային ավիահաղորդակցությունը

17
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերականգնում է միջազգային ավիահաղորդակցությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք առաջնորդվել ենք համաճարակաբանական իրավիճակով, կորոնավիրուսային հիվանդացության մակարդակով և փոխադարձության սկզբունքներով»,-հստակեցրել է ՌԴ վարչապետը:

Թռիչքներ են տեղի ունենալու Մոսկվայից, Մոսկվայի մարզից, Սանկտ Պետերբուրգից և Դոնի Ռոստովից: