Ռուսաստանը վախենում է կորցնել Բելառուսը: Նման ուղերձով է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է РБК-ն:
«Ի վերջո, բացի մեզնից Ռուսաստանն իսկապես մտերիմ դաշնակից չունի։ Ռուսաստանը միշտ եղել է, կա ու կլինի մեր մերձավոր դաշնակիցը` անկախ նրանից, թե ով է ղեկավարում Բելառուսը կամ Ռուսաստանը»,- նշել է Լուկաշենկոն։
Ըստ նրա՝ Ռուսաստանը փոխարինել է Բելառուսի հետ եղբայրական հարաբերությունները գործընկերությամբ ու շեշտել, որ ռուսական կողմը «իզուր է դա արել»։














