Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ հուլիսի 15-ից սկսած երկիրը կսկսի աստիճանաբար վերացնել դեպի արտերկիր չվերթների սահմանափակումները:
Փոխվարչապետը նշել է, որ այս քայլին հանարվոր եղավ դիմել միայն կորոնավիրուսային վարակի դեպքերի նվազման շնորհիվ:
Նրա խոսքով՝ օդային երթևեկությունը կվերսկսվի այն երկրների հետ, որտեղ COVID-19- ի դեպքը հարյուր հազար մարդու հաշվով չի գերազանցում 40 դեպքը: Այսինքն՝ այն չպետք է գերազանցի 1%-ը: Ավիացիոն տնօրենները պետք է բանակցեն և պարզեն, թե որ երկրներն են համապատասխանում այդ չափանիշներին:
Օդային երթևեկությունը կվերականգնվի փոխադարձ հիմունքներով: Փոխվարչապետը հայտնել է նաև, որ անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակ ունեցող վայրերից ժամանողները, ամենայն հավանականությամբ, կուղարկվեն ինքնամեկուսացման:














