Ռուսաստանը շարունակում է հայ գերիների փոխանակման գործընթացը՝ ականապատ տարածքների քարտեզների դիմաց. ՌԴ ԱԳՆ

40
ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը շարունակում է գերիների փոխանակման գործընթացը՝ ականապատ տարածքների քարտեզներն Ադրբեջանին փոխանցելու դիմաց, ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:
«Մենք ելնում ենք նրանից, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9 -ի և այս տարվա հունվարի 11 -ի հայտարարությունները գործում են որպես ապագայում նման ողբերգական իրադարձությունների կանխման հուսալի երաշխիք», – ասել է Զայցևը:
Տարածաշրջանը կայունացնելու իր ջանքերում Ռուսաստանը հենվում է այս եռակողմ համաձայնագրերից բխող խնդիրների կատարման վրա ՝ առաջ շարժվելով բոլոր ուղղություններով:
«Մենք շարունակում ենք աշխատել հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ` ականապատ դաշտերի քարտեզների ներկայացման դիմաց: Եվ մենք համոզված ենք, որ այս ամենի շուտափույթ վերջնական լուծումը կնպաստի Երևանի և Բաքվի հարաբերությունների բարելավմանը», – ասել է Զայցևը: